ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

Նախագահականում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները: Մասնակցելու են շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, Հանրապետության մարզերից եւ Արցախից: Երեկ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը միջոցառման շրջանակներում հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ր բժշկական ծառայություններն են, որոնք բնակչության բոլոր խավի ներկայացուցիչների համար մատուցվում են անվճար եւ արտոնյալ պայմաններով:

Սուսաննա Վարդանյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բնակչության բոլոր ներկայացուցիչների համար անվճար ու արտոնյալ պայմաններով մատուցվում են` ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ, շտապ օգնության ծառայություններ, անհետաձգելի բուժօգնություն, հոգեբուժություն, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն այլ հիվանդություններ, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն, ուռուցքաբանություն, վերակենդանացման միջոցառումներ: (Հիմք` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկաման մասին» ՀՀ օրենք 1996թ.):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատում է հեծանիվով, ապա արդյո՞ք հեծանիվը դիտվում է տրանսպորտային միջոց:

Դավիթ Կիրակոսյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Կիրակոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ապրանքներ են համարվում ՀՀ սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային եւ այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ նույն հոդվածով սահմանված տրանսպորտային միջոցների, իսկ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) եւ այլ օժանդակ փոխադրամիջոցները:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը չի հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոց, այլ հանդիսանում է անձի հետ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական գույք` համապատասխանելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ապրանք» հասկացությանը:

Հայաստանի Հանրապետության պետեկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ցանկացած անձ իրավունք ունի բողոքարկել մաքսային մարմինների որոշումները, մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունները Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, որի մաքսային մարմնի կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները բողոքարկվում են:




Լրահոս