Սամվել Կարապետյանը ԱՄՆ-ի հրապարակած «կրեմլյան ցուցակի» մեջ է. համագործակցությունը չի կայանա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին «Դեբետ հիդրո» ՍՊԸ-ն և ամերիկյան The Robbins Company-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը վերաբերում էր Շնող ՀԷԿ-ի կառուցմանը: Թունելներ կառուցելու մեծ փորձ ունեցող ամերիկյան ընկերությունը տրամադրելու էր հորատման սարք և ապահովելու էր դրա շահագործումը: Այս ծրագիրն ընդհանուր արժենալու էր 150-190 մլն դոլար: Սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ծրագրի իրականացումը վտանգված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականության պատճառով: Շնող ՀԷԿ-ի կառուցումը իրականացնելու էր «Տաշիր խմբի» նախագահ Սամվել Կարապետյանը, իսկ նա ԱՄՆ-ի հրապարակած «կրեմլյան ցուցակի» մեջ է: Ինչպես կարող է ամերիկյան ընկերությունը համագործակցել մի մարդու հետ, ով հայտնվել է պատժամիջոցների տակ:

Ավելի մանրամասն՝ ժամանակ թերթի այսօրվա համարում:




Լրահոս