Կարտոֆիլը սննդարար նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են մաշկի առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ դրա բաղադրության մեջ մտնում են գրեթե բոլոր հանքանյութերն ու վիտամինները, որոնք հարկավոր են մաշկի առողջությունն ու տեսքը պահպանելու համար։
Վիտամին B: B խմբի վիտամիններն օգնում են մաշկը պաշտպանել վաղաժամ կնճիռների առաջացումից և արևի ճառագայթներից։ Այն նաև օգնում է կանխարգելել շուրթերի չորությունը, գունատությունը։ Այս վիտամինը մաշկը պաշտպանում է վարակներից։
Վիտամին C: Վիտամին C-ն կոլագենի սինթեզի կարևոր գործառույթ է կատարում։ Սա կարևոր սպիտակուց է, որը հարկավոր է մաշկի ու հոդերի առողջության համար։ Այն մաշկը պաշտպանում է նաև ազատ ռադիկալների ազդեցությունից, օգնում է վերքերի արագ ապաքինմանը։ Վիտամին C-ն օգնում է նաև մաշկը խոնավ պահել։
Երկաթ։ Դեմքի գունատությունը վկայում է երկաթի անբավարարության մասին։
Ֆոսֆոր։ Այս տարրը հարկավոր է օրգանիզմի բջիջների ու հյուսվածքների սպասարկման համար։ Այն նաև նպաստում է մաշկի վերականգնմանը։
Կալցիում։ Օրգանիզմում կալցիումի բացակայությունը կարող է արագացնել ծերացման գործընթացը։ Այս հանքանյութի անբավարար քանակը մաշկն առավել ընկալունակ է դարձնում հիվանդությունների նկատմամբ։
Կալիում։ Կալիումն օգտակար է բշտիկների, մաշկի վնասվածքների բուժման համար։
Պղինձ։ Պղինձն օգնում է կանխարգելել մաշկի թուլացումը։
Ինչպես օգտագործել։ Կարող եք կարտոֆիլի բարակ շերտը քսել դեմքին, ինչպես նաև կարտոֆիլի հյութ օգտագործել։
Մաքրեք երկու միջին չափի կարտոֆիլ։
Քամեք կարտոֆիլի հյութը։
Բամբակի միջոցով քսեք մաշկին։
Թողեք 5-10 րոպե։
Դեմքը լվացեք տաք ջրով։
Օգտագործեք օրվա ընթացքում 1 անգամ։