Հայկական ակումբները մինչ բարձրագույն խմբի վերսկսվելը շարունակում են ընկերական հանդիպումներ անցկացնել:
Երևանում ընկերական հանդիպում են անցկացրել «Գանձասար-Կապան»-ը և «Արարատ»-ը: Վերջինիս հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակից դարպասը` սեփականը պահելով անառիկ: Աչքի են ընկել Պավել Ստեփանեցն ու Դենիս Դեդեչկոն։
Օրվա մյուս ընկերական հանդիպումը կայացել է Գյումրիում, որտեղ «Շիրակ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Տորպեդո»-ին: Գոլերի հեղինակներ են դարձել Սոլոմոն Իմե Ուդոն, Մորի Կոնեն և Ռուդիկ Մկրտչյանը:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն Հայաստանի առաջնության խաղերը, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: