Մաքսային միությունն ամեն կերպ թանկ է նստում. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը բավական թանկ է նստում ՀՀ քաղաքացիներիս վրա: Բանն այն է, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցության աշխատանքային խմբի անդամների գործուղումները մեծ գումարներ են արժենում: «Ժողովուրդ‰-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ փետրվարի 2-6-ը ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար, վարչապետի հովանավորյալ Կարինե Մինասյանն ու ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը մեկնել են Աստանա` մասնակցելու համապատասխան աշխատանքային խմբի նիստին: Նրանք Աստանա են մեկնել Երեւան-Մոսկվա-Աստանա չվերթով: Միայն տիկին Մինասյանի ավիատոմսը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 896 հազար դրամ (ավելի քան 2100 դոլար), իսկ Կարայանի ավիատոմսը` ավելի քան 949 հազար դրամ (ավելի քան 2200 դոլար)»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս