Ֆիլիպիններում փոթորիկի զոհ է դարձել 8 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպիններում 8 մարդ զոհվել է մուսոնային անձրևների պատճառով, 4 մարդ՝ անհետ կորել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:

6 մարդ խեղդվել է, ևս երկուսը դարձել են փլուզման զոհ, հայտնել է Ազգային խորհրդի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Ալեքսանդր Պաման: Անհայտ կորած է համարվում 4 ձկնորս, քանի որ փոթորիկի արդյունքում նրանց նավերը խորտակվել են:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ Լուսոն կղզու հյուսիսին հարվածել է միանգամից երկու տրոպիկական փոթորիկ:




Լրահոս