Այսօր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք տալու: Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, և կրկին կապ ունի Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ:
Առաջին անգամ ՀՔԾ-էր կանչվել մայիսի 7-ին բացատրություն տալու համար, քանի որ նյութեր էին նախապաստրաստվում, իսկ այսօր արդեն ցուցմունք է տվել, քանի որ քրեական գործ է հարուցված:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել էին ՀՔԾ: Իր տեսաուղերձում հայաստանյան իրավապահներից թաքնվող Միքայել Մինասյանը, որ մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար, պնդում է, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակ հանդիպում է ունեցել իր հետ՝ իբրև Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ և առաջարկներ արել:
Ք.Մ.