Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե 2020 թվականին քաղաքային իշխանությունն աշխատանքները կատարել է 95 տոկոսով:
«Ինձ համար ձախողել բառը նշանակում է չանել ոչինչ: Եթե ես ասում եմ, որ 95 տոկոսով կատարվել են աշխատանքները, ապա դա նշանակում է, որ ես ուրիշ կարծիքի եմ եւ ձախողում չեմ համարում: Թերություններ իհարկե կան ու մատնանշում ենք: Եթե մենք իշխող խմբակցությունից ենք, չի նշանակում, որ մենք թերությունների մասին չենք խոսում: Մենք դրանց մասին խոսում ենք շատ հաճախ եւ ավելի հաճախ այն ժամանակ, երբ ունենում ենք խմբակցության նիստեր քաղաքապետի հետ», – նկատեց նա:
Ավագանու անդամը ցանկացավ զերծ մնալ խոսալուց պատերազմի հետևանքների մասին՝ ասելով, թե մասնագետ չէ եւ չի կարող վերլուծություններ անել: Ամեն դեպքում նա իր կարծիքը արտահայտեց ընդդիմադիր ուժերի կողմից իշխանությունների փոփոխության պահանջի շուրջ: «Ես նույնիսկ պատերազմի օրերին Արցախում չեմ եղել, պետք է անզվորեն ասեմ եւ հետեւաբար ինձ թույլ չեմ տա եւ դրա բարոյական իրավունքն էլ չունեմ վերլուծություններ անել: Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, ապա ես կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև կա այլ տարբերակ եւ դա արտահերթ ընտրությունն է», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան