Պատգամավորի ամուսինը՝ փոխնախարար. իշխանությունները շարունակում են յուրայիններին պաշտոնի նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ նշանակելու մասին.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսինն է:

Հետաքրքրական է, թե ինչպես և ում միջնորդությամբ է Ավետ պողոսյանը նշանակվել այդ պաշտոնում: Հայրենի իշխանությունները շատ են քննադատել նախկիններին՝ խնամի-ծանոթ-բարեկամներին պաշտոնի նշանակելու հարցում: Այժմ, սակայն իրենք էլ հետ չեն մնում «նախկիններից»

Հավելենք, որ Ավետ Պողոսյանն այս տարի է ազատվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:




Լրահոս