Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում նշել է․
«Հարավային Կովկասում խաղաղության, հանգստության և համագործակցության հաստատման ճանապարհին մեր առջև պատմական հնարավորություն է առկա։ Այս հնարավորությունը գնահատելու համար Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և լիարժեք կարգավորման նպատակով մի գործընթաց ենք սկսել։ Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։
Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման գլխավորությամբ։ Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։ Բոլորի՝ ներառյալ հայերի՝ Ադրբեջանի տարածքներում խաղաղության մեջ, կողք-կողքի ապրելը մեր առաջնային նպատակը պիտի լինի։ Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին, որի հետ գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»։