Ծաղկաձորում տղամարդը դահուկ է վարել, որից հետո ինքնազգացողությունը վատացել է և կյանքից զրկվել․ ուշագրավ մանրամասներ ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում, հայտնաբերված մահացած 30-ամյա տղամարդը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Տ․-ն է։ Նա Ծաղկաձորում հանգստանալիս է եղել:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Տ.-ն դահուկներ է վարձակալել, վարել և ժամեր անց հանձնել է վարձույթ՝ ցանկանալով գնալ ճաշելու: Երբ ցանկացել է նստել մեքենան, ճոպանուղու ավտոկայանատեղիի անցակետոով անցնելիս նրա ինքնազգացողությունը վատացել է, որի արդյունքում էլ սրտի կաթվածից մահացել է:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում, հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 5-ին՝ «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Տ․-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ճոպանողու ավտոկայանատեղիում հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 




Լրահոս