Armenian text to speach

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր)։

««Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման համար»,- հայտնել են գերատեսչությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին։

Ավելի վաղ հայտնաբերված խախտումների պատճառով ռուսական կողմը սահմանափակել էր հայկական մի շարք ապրանքների ներմուծումը՝ հանքային ջրից և ալկոհոլային խմիչքներից մինչև բանջարեղեն, մրգեր և կաթնամթերք։

Օգոստոսի 13-ին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների կատարումը, ՌԴ մատակարարումները վերսկսելու կարևորագույն պայմանն է։




Լրահոս