Վերջնականապես ձևավորվել է Super 8 Heavyweight Tournament մրցաշարի շրջանակներում անցկացվող գերծանրքաշայինների մրցաշարի մասնակիցների ցուցակն ու հաստատվել են մենամարտող զույգերի անունները:
Մրցաշարը կանցկացվի այս տարվա հուլիս 4-ին Օքլանդում (Նոր Զելանդիա):
Մրցաշարի մասնակից բռնցքամարտիկների մեծ մասը սպորտի վետերաններ են և հայտնի՝ յուրաքանչյուրն իր ոլորտում:
Մրցաշարը կանցկացվի 1 օրում, և հաղթողը կորոշվի 3 ռաունդանոց մենամարտերի արդյունքում, որոնք կանցկացվեն քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ սկզբունքով:
Հաղթող մարզիկի համար նախատեսված մրցանակային ֆոնդը կկազմի 500.000 դոլար:
Վիճակահանությունը գրանցել է հետևյալ զույգերի ցուցակը.
Մարտին Ռոգան (43 տար.) – Մայքլ Սպրոտտ (39 տար.), երկուսն էլ՝ Մեծ Բրիտանիա
Կալի Միեն (44 տար.) – Հանտեր Սեմ (29 տար.), երկուսն էլ՝ Ավստրալիա
Ալոնզո Բատլեր (34 տար. ԱՄՆ) – Բրաեն Ռիտանի-Կո (28 տար. Նոր Զելանդիա)
Հասիմ Ռահման (41 տար. ԱՄՆ) – Էնտոնի Նանսեն (31 տար. Նոր Զելանդիա)