Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն վստահ է, որ մինչև 2014թ. աշխարհի առաջնությունը կլինի համապատասխան մարզավիճակում: Հիշեցնենք, որ Կլոզեն, ով հանդես է գալիս «Լացիո»-ում` մարտին վնասվածք էր ստացել:
«Ես վստահ եմ, որ հարյուր տոկոսով պատրաստ կլինեմ առաջնությանը: Ես գտնվում եմ ճիշտ ճանապարհին: Իմ թերապևտը լավ գիտի իմ օրգանիզմը, այդ պատճառով էլ տեղյակ է, թե ինչ է ինձ անհրաժեշտ անել», – մեջբերում է Կլոզեի խոսքերը Le Figaro-ն: