«Հանրապետության նախագահը խրվել ա մինչեւ վերջ` դեպի պետականություն, հօգուտ մեզ»:
Եթե Սերժ Սարգսյանը Շմայսին չճանաչի, կարող է մինչեւ հոգու խորքը վիրավորվել նրանից: Այս պատգամավորն ուզում է հասկացնել, թե պետականության համար երկրի նախագահը հնարավորն է անում: Մինչդեռ խրվելիս խրվում են ոչ թե պետականության, այլ թալանի, կոռուպցիայի, կաշառակերության մեջ: Համենայնդեպս, ընդդիմությունն այդպես է ասում: Եւ հետո, եթե Սերժ Սարգսյանը հօգուտ պետականության է խրվել, ապա դա չի կարող լինել նաեւ հօգուտ օլիգարխիայի: Չէ՞ որ օլիգարխիայի եւ պետականության շահերը միշտ եւ ուղղակիորեն հակասում են: Այնպես որ, նախ պետք է պարզել` որտեղ է խրվել ՀՀԿ ղեկավարը: