ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:00–ի սահմաններում, Գյումրի–Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենաներ անվադողերի անսարքության պատճառով խցանվել են:
«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն