57-ամյա կինը պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 09-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ 1957թ. ծնված Լյուսյա Առաքելյանը բնակարանի պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Մահացած տիկնոջ որդին բացատրություն է տվել, որ մայրը տառապել է շաքարային դիաբետ հիվանդությամբ, ինչպես նաև տարել է աչքի կաթված, ինչի պատճառով գանգատվել է առողջությունից:

Դեպքի օրը` 2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ինքը կնոջ հետ դուրս է եկել տանից, իսկ մայրը մնացել է տանը: Հասնելով Մալաթիա տոնավաճառի մոտ` իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մայրը պատուհանից ցած է նետվել:
Միջոցներ են ձեռնարկվում` ապահովելու դեպքի լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս