Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ճապոնական Կամիսու քաղաքում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, որը պատկանում է «Միցուբիշի» ընկերությանը. փոխանցում է Lifenews-ը:
Պայթյունի հետևանքով գործարանի մի մասում հրդեհ է բռնկվել:
Մասնագետները զգուշացրել են դեպքի վայրում թունավոր գազի արտահոսքի հավանականության մասին:
Դեպքի մանրամասները պարզվում են: Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: