Այսօր Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է զգացվել: Բնակիչներն ահազանգել են ԱԻՆ: Բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են կնոջ դի։ Մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն է եղել։
Եվ ահա, ArmLur.am-ին կատարվածի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դին հայտնաբերվել է նեխած վիճակում: Ըստ նախնական եզրակացության` այն ավելի քան մեկ ամիս է` վարսավիրանոցում:
1958 թվականին ծնված կինը միայնակ էր ապրում: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: