ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հիշեցնում է իր կոնտակտային տվյալներն ու գործունեության ոլորտը:
«Հարգելի քաղաքացիներ՝ ձեզ ենք ներկայացնում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ ՇՎՏՄ) կոնտակտային միջոցները, որոնցով կարող եք կապ հաստատել մեզ հետ 24-ժամյա ռեժիմով:
Թեժ գծի հեռախոսահամար՝ +374 10 23 56 00
Կայքի հասցե՝ www.msib.am
Էլ փոստի հասցե՝ [email protected]
ՖԲ պաշտոնական էջի հասցե
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ի վերահսկողության տիրույթում է գտնվում վաճառքի նպատակով Հայաստանում արտադրված կամ ներկրված ոչ պարենային ապրանքների, այդ թվում գազալցակայանների եւ բենզալցակայանների նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես՝ ապրանքների՝ ՀՀ ազգային եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության եւ չափագիտական ստուգումների հարցերը»,-ասված է հաղորդագրությունում: