Նեյմարն ու Ալվեսն այսօր կմիանան «Բարսելոնա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարձակվող Նեյմարն ու կիսապաշտպան Դանիել Ալվեսը «Բարսելոնա»-ի պարապմունքներին կմիանան հինգշաբթի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բրազիլացիները կժամանեն Բարսելոնա և կանցնեն բժշկական տեստեր, որից հետո կմիանան մարզումներին:  Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը բրազիլացիներին հանգիստ էր տրամադրել` Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո:

 




Լրահոս