ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվա։ Մոսկվայում Ալեն Սիմոնյանը մի շարք հանդիպումներ է ունենալու։
Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխխոսնակը կհանդիպի Պետդումայի պատգամավորների, ՌԴ դաշնային խորհրդի անդամների հետ, ինչպես նաև հանդիպում է սպասվում ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում։ Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա նաև քաղաքագետների և լրագրողների հետ։