«Հայռուսգազարդ»-ից ստացած տվյալներով, եթե 2008 թվականին 2,3 միլիարդ խորանարդ մետր գազ է սպառվել, ապա 2009 թվականին` 1,3 խորանարդ մետր: Այսինքն` 1 միլիարդ խորանարդ մետր պակաս: Մարդիկ «ոչ» են ասում հարմար, քաղաքակիրթ, հիգիենիկ վառելիքին` աշխատանք ու աշխատավարձ չունենալու պատճառով: Լրագրողները պնդում են, թե զարգացած երկրներում մեկ խորանարդ մետրի գինն ավելի էժան է, քան Հայաստանում. օրինակ` Ֆրանսիայում այն կազմում է 132 դրամ: «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանի տրամադրած տվյալով իրենք 25 զարգացած երկրի օրինակով հաշվարկել, համեմատել եւ համոզվել են, որ ընդամենը երկու երկրում է գազի սակագինը մեր երկրից էժան` Լատվիայում եւ Ռումինիայում: Իսկ Ֆրանսիայում գազի գինը մեր փոխարժեքով 269 դրամ է, ոչ թե 132, ինչպես տարածել էին:Հավատում ենք, որ կրկնակի թանկ է: Սակայն ուրիշ, ավելի դաժան հաշվարկներ էլ կան. Ֆրանսիայում միջին աշխատավարձը 1300 եվրո է, մեր երկրում` 69: Քսան անգամ պակաս: Ուրեմն, մեզանում գազի գինը, կոպիտ հաշվարկով եւ փաստերը համադրելով, 10 անգամ ավելի թանկ է, քան նույն Ֆրանսիայում:
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ